Показаны сообщения с ярлыком կյանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком կյանք. Показать все сообщения

среда, 22 апреля 2015 г.

Երանի տեսնեի

Երանի տեսնեի մարդկանց աչքերում միշտ երջանկություն,սրտերում`միայն բարություն,կյանքում`միայն լավ օրեր: Երանի տեսնեի աշխարհում մշտնջենական խաղաղություն,հայրենիքում`հավասարություն,քաղաքում`հարգանք,տանը`ջերմություն: Բայց, ափսո~ս,այս ամենը միաժամանակ լինել չի կարող,քանի որ միշտ ինչ-որ բան պակասում է կամ հակադրվում մյուսին.երջանկության կողքին հայտնվում է դժբախտությունը,բարության կողքին`չարությունը,սիրո կողքին`ատելությունը,խաղաղության կողքին`պատերազմը,հավասարության կողքին`անհավասարությունը: Այո,աշխարհը,ցավոք,այսպիսին է... Ոմանց փոխում է կյանքը,ոմանք կյանքն են փոխում,բայց ոչ ոք չի մտածում իդեալական երջանկության մասին,որովհետև իդեալական երջանկություն գոյություն չունի,նույնիսկ ամենակարող մարդը իդեալական լինել չի կարող:Միշտ կան թերություններ,որոնք խանգարում են մարդուն լինել կատարյալ երջանիկ: Բայց չէ,ես կատարյալ երջանկություն չեմ էլ ուզում.երբեմն պետք են սթափեցնող,ուշքի բերող դեպքերը,ու եթե դրանք չլինեն,մարդը կդադարի սովորելուց ու զարգանալուց: Բայց ինչ անեն այն մարդիկ,ովքեր մխրճվել են անհաջողությունների մեջ,ու դժբախտությունը դժբախտությանն է հաջորդում: Ինչ անի այն մանուկը,որը իր կամքից անկախ մանկատանն է հայտնվում,մանկատան դժվարին կյանքից հետո այս դառն աշխարհում իր տեղը չի գտնում,կամ եթե գտնում էլ է,միևնույն է իր սրտում դատարկություն է զգում.չէ՞որ մոր ջերմ համբույրը նա չի զգացել ու չի կարող լրացնել երբևէ այդ բացը:
 Իսկ ի՞նչ անի այն ծնողը,որը տարներ շարունակ ջանք չի խնայել երեխային ապահով մեծացնելու,կրթելու համար,իսկ այժմ ծերանոցում տխուր նստած է:
  Վերլուծելով այս ամենը` երանիներիս շարքը տեղափոխում եմ այստեղ,ասելով`երանի տեսնեի որբ մանուկին մոր գրկում քնած,ծեր ծնողին`որդու հոգատարությունից երջանկացած...

вторник, 14 апреля 2015 г.

Վարագույրը բարձրանում է

... Աշխարհը բեմ է,մարդիկ` դերասան...
 Վարագույրը բարձրանում է, ու մարդիկ իրենց իսկ ծննդյան օրից սկսում են խաղալ իրենց դերը: Միայն թե թատրոնի ու <<կյանքի թատրոնի> միջև մի քանի տարբերություններ կան.իրական թատրոնւոմ,սովորաբար,դերասանները չեն որոշում իրենց դերը,իսկ կյանքում մենք ենք որոշում մեր ինչպիսին լինելը: Մենք ենք որոշում խաղալ բարի կերպար թե չար,լինել պարզ ու անկեղծ թե նենգ ու խաբեբա:Կյանքում չկան հատուկ կանոններ,մարդիկ իրենց ներկայացումների մեջ ազատ են,իրենք են որոշում իրենց կյանքի սյուժեն`իհարկե հետևելով սցենարին,որը մեր ճակատագիրն է:
 Մարդիկ,ովքեր ընտրում են բացասակն կերպար,հնարավորություն ունեն իրենց դերը փոխելու ու ազնիվ ապրելու: Բայց նրանց մեծամասնությունը հակառակն է անում`խորանալով չարության մեջ:
 Դերասանի համար կարևորն այն է,որ ներկայացումից հետո արժանանա հանդիսատեսի բուռն ծափահարություններին ու գովքին: Այդ ժամանկ նա կզգա,որ իրեն հաջողվել է լավ խաղալ դերը: Իսկ կյանքում այդպես չէ,մարդկանց համար կարևոր չէ,թե նրանց արարքները դուր գալիս են մյուսներին,թե ոչ,կարևորը`ինքը հասնի իր բարձունքին,թեկուզ ոտնահարի մյուսներին: Այսպիսինները խաղում են իրենց դերը անգամ այն դեպքում,երբ թատրոնը դատարկ է...
 Եկեք կյանքը չվերածենք թատրոնի,որքան էլ որ դրանք համաեմատելի ու նման լինեն իրար: Եկեք ապրենք այն հույսով,որ մարդկանց մեջ չկա չար ու բարի,այլ մեզ թվացյալ չար մարդկանց մեջ ուղղակի բարին թաքնված է,ու մենք նրանց պետք է ուղղենք,ճիշտ ճանապարհին կանգնեցնենք,որպեսզի աշխարհն այսուհետ զերծ մնա թատրոն կոչվելուց;