Показаны сообщения с ярлыком օր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օր. Показать все сообщения

среда, 6 апреля 2016 г.

Ուր ենք գնում





Առավոտ էր, բայց երկինքը ամպամած էր,եղանակը` տաղտկալի, տպավորություն էր, թե դեռ չի լուսացել: Որոշեցի օրս ամբողջովին տանը անցկացնել: Հարմար տեղավորվեցի բազմոցին, միացրի հեռուստացույցը ու ցանկացա ինչ-որ ժամանցային հաղորդում դիտել: Սակայն, երբ հեռուստացույցը միացրի, լուրերի թողարկումն էր ընթանում եթերով... որոշեցի այն դիտել: Բայց այն դիտելուն պես տրամադրությունս կտրուկ անկում ապրեց: Հաղորդում էին հանրապետությունում տիրող գողությունների, սպանությունների, և որ ամենադաժանն է, սահմանում սպանված զինվորների մասին: Ես ինձ ահավոր վատ զգացի. այս ու՞ր են գնում հայրենակիցներս, մի՞թե մենք` հայերս,մոռացել ենք, թե ինչ բան է արյունակցական կապը, որ հարազատ եղբայրը եղբորն է ահաբեկում, որդին՝ հորը, իսկ շատ բացթողումների արդյունքում սպանվում են սահմանին կանգնած երիտասարդները:
Հանցագործների համար կարելի է ասել, որ ոմանք կարիքից դրդված են այդպիսի քայլերի գնում, ոմանք, գուցե, արդեն գժվել են: Իսկ մենք, ի՞նչ անենք մենք, որ թույլ չտանք այս ամենը, կամ գոնե մեր ողջամտությունը չկորցնենք: Երևի պետք է միշտ լինել լավատես, չմոռանալ, որ մեր դիմացինը մեր բարեկամն է, և ապրենք հույսով ու համբերությամբ, որ մի օր լավ կլինի: Չնայած, ոչ բոլորն են, որ ապրում են լոկ սպասումներով ու ճիշտէլ չէ միայն ու մշտապես սպաելը՝ առանց գործելու: Պետք է փորձել գնալ առաջ, այլ ոչ թե նահանջել ու հետ գնալ, անել անթույլատրելին: Մենք՝ երիտասարդներս, պետք է փոխենք ազգի ապագան, որքան հնարավոր է աշխատենք թույլ չտալ նման դեպքեր ու մեր փորձով ապագա սերունդներին ուղղորդենք դեպի ճիշտ ճանապարհը, իհկ ավագներին ցույց տանք, որ հնարավոր է ընթանալ ազնիվ ճանապարհով՝ հաղթահարելով դժվարությունները:

среда, 15 апреля 2015 г.

Անթառամ ծաղիկներ

Այդ օրը այնքան երջանիկ էի.վերջապես կատարվել էր իմ երազանքներից մեկը: Դա կյանքիս այն երջանիկ պահն էր,որը երբեք չէի ցանկանա մոռանալ:
  Ամառային պայծառ օր էր,արևի ոսկեզօծ շողերը ժպիտ էին պարգևում ամեն մի քարի,թփի.շրջապատում ամեն ինչ փայլում էր: Ես նույնպես փայլում էի,բայց ոչ թե արևից,այլ երջանկությունից:Բարձր տրամադրությամբ զբոսնում էի ու հիանում բնության հրաշքներով: Աչքիցս չէին վրիպում ոչ մի ծառ,ոչ մի ծաղիկ,կարծես երջանկությունը աչքերս բացած լիներ,ու նոր էի նկատում բնության ողջ գեղեցկությունը: Քայլելու ընթացքում տեսա գեղեցիկ ծաղիկներ ու որոշեցի քաղել ու տուն տանել: Բայց մի պահ վարանեցի ու մտածեցի,թե ինչու ցավեցնեմ նրանց,եթե տանը ընդամենը մի քանի օր են մնալու,ավելի լավ է իրենց մայր հողի գրկում մնան: Սակայն երբ ուզում էի հեռանալ,փոշմանեցի ու քաղեցի,քանի որ անչափ գեղեցիկ էին, ու ես չէի կարող անտարբեր անցնել նրանց կողքով: Մի գեղեցիկ փունջ պատրաստեցի ու տեղավորեցի սենյակումս: Ամեն առավոտ արթնանալիս հրճվում էի դրանցով: Բայց անցավ ևս մի քանի օր,և դրանք սկսեցին թոշնել,սակայն ես չէի ուզում դրանք դեն նետել: Որոշեցի նրանց թերթիկները առանձնացնել ու պահել:Դրանք պահեցի իմ ամենասիրելի գրքի էջերում...
 Անցել էին տարիներ, ու երբ մի օր տխուր նստած էի,որոշեցի սիրելի գիրքս կարդալ: Բացեցի գիրքը ու երբ թերթեցի մի քանի էջ,տեսա ծաղկի թերթիկները: Դեմքիս հայտնվեց լայն ժպիտ,ու հիշողությունների մի ամբողջ փունջ պատեց հոգիս...հիշեցի այն ամառային երջանիկ օրը,ծաղիկները ու այն ամենը,ինչ կապված էր այդ հիասքանչ օրվա հետ:
  Թերթիկները գրքի մեջ պահելիս երբեք չէի կարող մտածել,որ դրանք մի քանի տարի հետո ինձ կրկին երջանկացնելու են: հիմա շատ ուրախ եմ,որ այն ժամանակ պահեցի այդ ծաղիկները,որոնց շնորհիվ և` անցյալում,և`հիմա երջանակնում եմ: