Ինչպես բոլորս գիտենք ծխելը վնասակար է
առողջությանը:Սա վերաբերվում է ծխողներին,իսկ այ չծխողները ևս ունեն մտահոգվելու առիթ:Այն մարդիկ, ովքեր չեն ծխում,բայց շնչում են երկրորդային ծուխը այսինքն`այրվող ծխախոտի ծխի և արտաշնչած ծխի խառնուրդը,ևս հիվանդ են:Աշխարհում երկրորդային ծուխը յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառն է:Երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առաջացող մահերի 31%-ը պատահում է երեխաների մոտ:
Երկրորդային ծխի հետևանքով առավել հաճախ առաջացող հիվանդություններն են.
- Սիրտ-անոթային հիվանդությունները
- Թոքերի և այլ օրգանների քաղցկեղը
- Իմպոտենցիան
- Վաղաժամ ծննդաբերությունը
- Մանկական հանկարծամահություն
Ծնողների հետ բնակվող չծխող անձինք 30%-ով ավելի ենթակա են սրտամկանի ինֆարկտից մահանալու վտանգին:Այնպես որ հարգելի ծխողներ,եթե անգամ չեք կարողանում թողնել ծխելը գոնե այնպես արեք,որ ձեր շրջապատը,ձեր ընտանիքը չշնչի ձեր ծխախոտի ծուխը:Հետևեք կանոններին և մի ծխեք հասարակական վայրերում,դուք դրանով կկանխեք մահվան դեպքերը և կաջակցեք առողջ սերունդի զարգացմանը:
Комментариев нет:
Отправить комментарий