Այնքան դժվար է գտնվել քո հայրենիքից, ընտանիքից, ընկերներից հեռու և դիմանալ կարոտին: Այնտեղ` հեռվում, որտեղ գտնվում ես դու, չկա այն ամենը ինչը կլցներ քո հոգին ջերմությամբ: Սրտի թրթիռով հաշվում ես յուրաքանչյուր օրը, սպասում, թե երբ ես նորից տեսնելու հարազատներիդ, թե երբ ես շնչելու օդը հայրենի, թե երբ ես ուժգին գրկելու անհամբերությամբ ու կարոտով քեզ սպասողներին:
Նույնքան դժվար է գտնվել հայրենիքում, միևնույն քաղաքում` ընկերների, հարազատների մոտ, բայց լցված լինել կարոտով: Ամեն օր տեսնում ես հարազատներիդ, ընկերներիդ, շնչում հայրենի օդը, բայց ամեն րոպե սպասում ես, թե երբ ես տեսնելու նրան, այն մեկին, ում այդքան շատ ես կարոտում:
Եվ ահա քայլում ես հարազատ քաղաքի փողոցներով և անկախ քեզնից շարժվում ես մի անհայտ ուղղությամբ. ուր են տանում ոտքերդ քեզ` դու դեռ չգիտես: Շարժվում ես միաչափ քայլերով և չես էլ նկատում, որ արդեն երեկոն ծածկել է քաղաքը: Մի պահ հանկարծ սթափվում ես ու նկատում, որ այլևս չես զգում այն կարոտը, որը մինչ այդ պահը խեղդում էր քեզ: Դու չէիր զգում այն, որովհետև կարոտի այդ ուժգին կանչը քեզ հասցրել էր մի տեղ, որտեղ նա էր գտնվում: Դու կարող էիր տեսնել նրա փայլող աչքերը, լսել մեղմ ձայնը, գրկել նրան ու այլևս բաց չթողնել....
Մնում է միայն այն մեկը, ով գտնվում է հայրենիքից հեռու, վերադառնա և նունպես ջերմացնի իր և մտերիմների հոգիները, փարատի իր կարոտը և այլևս չզգա կարոտ բառի նշանակությունը:
Комментариев нет:
Отправить комментарий