среда, 22 апреля 2015 г.

Երանի տեսնեի

Երանի տեսնեի մարդկանց աչքերում միշտ երջանկություն,սրտերում`միայն բարություն,կյանքում`միայն լավ օրեր: Երանի տեսնեի աշխարհում մշտնջենական խաղաղություն,հայրենիքում`հավասարություն,քաղաքում`հարգանք,տանը`ջերմություն: Բայց, ափսո~ս,այս ամենը միաժամանակ լինել չի կարող,քանի որ միշտ ինչ-որ բան պակասում է կամ հակադրվում մյուսին.երջանկության կողքին հայտնվում է դժբախտությունը,բարության կողքին`չարությունը,սիրո կողքին`ատելությունը,խաղաղության կողքին`պատերազմը,հավասարության կողքին`անհավասարությունը: Այո,աշխարհը,ցավոք,այսպիսին է... Ոմանց փոխում է կյանքը,ոմանք կյանքն են փոխում,բայց ոչ ոք չի մտածում իդեալական երջանկության մասին,որովհետև իդեալական երջանկություն գոյություն չունի,նույնիսկ ամենակարող մարդը իդեալական լինել չի կարող:Միշտ կան թերություններ,որոնք խանգարում են մարդուն լինել կատարյալ երջանիկ: Բայց չէ,ես կատարյալ երջանկություն չեմ էլ ուզում.երբեմն պետք են սթափեցնող,ուշքի բերող դեպքերը,ու եթե դրանք չլինեն,մարդը կդադարի սովորելուց ու զարգանալուց: Բայց ինչ անեն այն մարդիկ,ովքեր մխրճվել են անհաջողությունների մեջ,ու դժբախտությունը դժբախտությանն է հաջորդում: Ինչ անի այն մանուկը,որը իր կամքից անկախ մանկատանն է հայտնվում,մանկատան դժվարին կյանքից հետո այս դառն աշխարհում իր տեղը չի գտնում,կամ եթե գտնում էլ է,միևնույն է իր սրտում դատարկություն է զգում.չէ՞որ մոր ջերմ համբույրը նա չի զգացել ու չի կարող լրացնել երբևէ այդ բացը:
 Իսկ ի՞նչ անի այն ծնողը,որը տարներ շարունակ ջանք չի խնայել երեխային ապահով մեծացնելու,կրթելու համար,իսկ այժմ ծերանոցում տխուր նստած է:
  Վերլուծելով այս ամենը` երանիներիս շարքը տեղափոխում եմ այստեղ,ասելով`երանի տեսնեի որբ մանուկին մոր գրկում քնած,ծեր ծնողին`որդու հոգատարությունից երջանկացած...

Комментариев нет:

Отправить комментарий